Գիտնականները հայտնաբերել են գլաուկոմայի՝ տեսողական խնդրի առաջացման պատճառը

00:02 • 18.02.14

Բրիտանացի գիտնականները մարդկային աչքի նոր շերտ են հայտնաբերել, որի վնասվածքը գլաուկոմայի առաջացման պատճառ է դառնում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով British Journal of Ophthalmology-ին:

 

Պրոֆեսոր Հարմինդեր Դուայի հայտնաբերած նոր շերտն ի պատիվ գիտնականի անվանել են Դուա:

 

Այս շերտը գտնվում է եղջերաթաղանթի ներսում և իրենից ներկայացնում է ցանցային կառուցվածքով սեպաձև գիծ:

 

Գիտնականների կարծիքով այն պատասխանատու է աչքի ամբողջական խոնավեցման գործընթացի համար, այդ իսկ պատճառով նոր շերտի վնասվածքը գլաուկոմայի առաջացման պատճառ է դառնում:
 

Գիտնականները հայտնաբերել են գլաուկոմայի՝ տեսողական խնդրի առաջացման պատճառը