Այս գիշեր մեր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել
Այս գիշեր Երկիր մոլորակի կողքով ֆուտբոլի 3 մարզադաշտի մեծությամբ (մոտ 270 մ) երկնաքար է անցել, հայտնում է CNN-ը։
Հաղորդվում է, որ երկնային մարմինը շարժվել է 12,37 կմ/վայրկյան արագությամբ։ Գիտնականները դրան տվել են 2000 EM26 պայմանական անվանումը։
Մասնագետների համաձայն՝ Երկիր մոլորակի ու երկնային մարմնի միջև հեռավորությունը եղել է 8,8 անգամ ավելի, քան Երկրի ու Լուսնի միջև հեռավորությունը:
Աստղագետները հնարավորություն են ունեցել ուղիղ միացումով հետևել երկնաքարի ընթացքին։










