BMW-ի ղեկավարությունը որոշել է իր աշխատակիցներին ազատել աշխատանքի մասին մտքերից

17:34 • 18.02.14

Գերմանական BMW ընկերության ղեկավարությունն ընդունել է իր աշխատակիցների «անհասանելիության» իրավունքը. նրանք այժմ հնարավորություն ունեն օրինական կերպով վայելել իրենց ազատ ժամանակը, գրում է newsru.com-ը։

 

«Անհասանելիության իրավունքը» ներդրվել է աշխատանքային անձնակազմի խորհրդի որոշմամբ՝ ձեռնարկության ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում։ Նոր համաձայնությունը նախատեսում է ճկուն աշխատանքի հնարավորություն ձեռնարկության պատերից դուրս։

 

Իհարկե, դա չի վերաբերվում գործարանների աշխատակիցներին, այլ, օրինակ, վարչական, ֆինանսական և իրավաբանական բաժինների կամ մարքեթինգի և մամուլի ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև գիտական մշակումների և ծրագրավորման բաժիններին։

 

Այժմ այդ բոլոր բաժինների աշխատակիցները կարող են խնդրել և տուն գնալ աշխատանքային օրվա կեսին, օրինակ՝ երեխային մանկապարտեզից տուն բերելու կամ բանկ գնալու համար, իսկ բաց թողած ժամանակը կարող են լրացնել տնից աշխատելով։ Բոլոր այդ ժամերը հաշվի կառնվեն տվյալների հատուկ բազայում։

 

Համաձայնագրի կարևոր կետն է՝ ղեկավարը միշտ պետք է իմանա, թե որ ժամերին կարող է աշխատակցին ուղարկել էլեկտրոնային նամակներ կամ անհանգստացնել զանգերով։ Աշխատանքային ժամերից դուրս նա իրավունք չունի տուն գնալ իր խնդիրներով։ Բացի այդ, աշխատակիցն իրավունք ունի համաձայնեցնել ղեկավարի հետ այն ժամերը, երբ ինքն ընդհանրապես անհասանելի կլինի։

 

BMW-ի ղեկավարությունը որոշել է իր աշխատակիցներին ազատել աշխատանքի մասին մտքերից