Ամերիկացի գիտնականները գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնաբերել

00:44 • 18.02.14

Ամերիկացի գիտնականները քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնաբերել, որը ախտահարված բջիջներին ստիպում է վերաբնակվել օրգանիզմի այն վայրեր, որտեղ ավելի հեշտ կլինի պայքարել դրանց դեմ: Այս մասին հաղորդում է BBC Русская Служба-ն:

 

ԱՄՆ Ջորջիա նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են առավել նուրբ տեսակի նանոմանրաթելեր, որոնք իրենց են ձգում քաղցկեղի բջիջները: Հետազոտության թիրախն է եղել գլխուղեղի քաղցկեղի դժվար բուժվող «gliobastomy» տեսակը:

 

Գիտնականների՝ կենդանիների հետ անցկացրած փորձերը ցույց են տվել, որ գլխուղեղի քաղցկեղային ուռուցքները փոքրանում են այն բանից հետո, երբ քաղցկեղի բջիջները սկսում են շարժվել դեպի այդ մանրաթելերը:

  


 

Ամերիկացի գիտնականները գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնաբերել