Վենեսուելայում 5 օրում կառավարական կայքերի վրա 127 կիբերհարձակում է կատարվել

10:40 • 18.02.14

Հինգ օրվա ընթացքում հաքերները 127 կիբերհարձակում են իրականացրել Վենեսուելայի կառավարական կայքերի վրա. հայտարարել է երկրի գիտության և տեխնոլոգիաների նախարար Մանուել Ֆերնանդեսը:

 

Ինչպես տեղեկացնում ИТАР-ТАСС գործակալությունը, նախարարը նշել է, որ նման հարձակումներն ավելացել են հակակառավարական ցույցերի ֆոնին, որոնք Վենեսուելայում շարունակվում են դեռևս անցյալ շաբաթվանից:

 

«Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե մենք արգելափակում ենք Twitter-ը, ապա ցանկացած ինտերնետ օգտագործող կարող է հեշտությամբ համոզվել, որ սոցցանցը նորմալ աշխատում է, և ընդդիմադիր առաջնորդներն այնտեղ տեղադրում են իրենց հաղորդագրությունները»,-ասել է Ֆերնանդեսը:

 

Անցյալ շաբաթ Կարակասում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել էր 3, վիրավորվել տասնյակ մարդիկ:
 

Վենեսուելայում 5 օրում կառավարական կայքերի վրա 127 կիբերհարձակում է կատարվել