Իսրայելում հնագույն գյուղի ավերակներ են հայտնաբերվել
Երուսաղեմի լեռներում իսրայելցի հնագետները հնագույն գյուղի ավերակներ են հայտնաբերել, որը գոյություն է ունեցել 2300 տարի առաջ՝ դեռևս Երուսաղեմի Զորաբաբելի տաճարի գոյության ժամանակներում (մ.թ.ա. 510 թվական):
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ The Jewish Times-ին հղումով, Երուսաղեմի Զորաբաբելի տաճարը, ի տարբերություն Սողոմոնի տաճարի, որը գոյատևել է 364 տարի, գոյություն է ունեցել 586 տարի:
Հնագետներին հաջողվել է հասնել նրան, որ գազատար խողովակը պատմական կառույցի այդ տարածքով չանցնի: Գտածոների տեղում այժմ պատրաստվում են հնագիտական այգի կառուցել:










