PlayStation 4-ի վաճառքը հասել է 5.3 մլն-ի՝ գերազանցելով մրցակից Xbox-ին
Ճապոնական Sony ընկերությունն անցած տարվա նոյեմբերից մինչև փետրվարի 8-ն ամբողջ աշխարհում վաճառել է PlayStation 4 խաղային կցորդի 5.3 մլն օրինակ՝ իր հետևում թողնելով մրցակից Microsoft-ի Xbox One սարքը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, մինչդեռ Xbox One-ից ամբողջ աշխարհում վաճառվել է 3.9 մլն օրինակ։
Sony-ի վերլուծաբանները կանխատեսել էին, որ մինչև մարտ ընկերությունը կվաճառի 5 մլն նմուշ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը պետք է հասնի 10 մլն-ի։
PS4-ը նաև դարձել է հունվար ամսին ԱՄՆ-ում ամենաշատ պահանջարկն ունեցած խաղային կցորդը։










