ՆԱՍԱ-ն ռոբոտներ կստեղծի արբանյակները վերանորոգելու ու լիցքավորելու համար (տեսանյութ)

13:49 • 18.02.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, փորձարկում է PROxiTT կոչվող ռոբոտացված համակարգը, որը նախատեսված է ուղեծրի վրա արբանյակների վերանորոգման ու լիցքավորման համար, տեղեկացնում է Лента-ն։

 

Հաղորդվում է, որ նորաստեղծ համակարգն առաջին անգամ փորձարկվել է Երկրի վրա՝ փետրվարի սկզբին։ Սակայն ՆԱՍԱ-ն ընդգծել է, որ համակարգը դեռևս պատրաստ չէ լիարժեք աշխատելու համար։

 

Ներկայում PROxiTT-ն իրենից ներկայացնում է տեխնոլոգիաների հավաքածու, որոնք հետագայում կմիավորվեն՝ դառնալով արբանյակների սպասարկման համար նախատեսված ռոբոտ։

 

Դրա կառավարման համար օգտագործվում է հատուկ ծրագրային ապահովմամբ ու ջոյսթիկով համալրված համակարգիչ, որը բուն սարքից գտնվում է 1.200 կմ հեռավորության վրա։
 

 

ՆԱՍԱ-ն ռոբոտներ կստեղծի արբանյակները վերանորոգելու ու լիցքավորելու համար (տեսանյութ)