Ուկրաինացի գիտնականները ստեղծել են «հավերժական կրիչներ»

08:44 • 18.02.14

Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները ստեղծել են շափյուղե եզակի օպտիկական սկավառակ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

 

Շափյուղայի յուրահատուկ հատկությունների շնորհիվ արտադրանքը թույլ կտա լուծել ինֆորմացիայի երկարատև պահպանման խնդիրը: Այն կարող է դիմակայել մինչև 200 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչպես նաև իր կոշտությամբ չի զիջում նույնիսկ ալմաստին, որի արդյունքում նման կրիչների վրա ինֆորմացիան կպահպանվի անհամեմատ երկար:

 

Մասնագետների հավաստմամբ՝ այս տեխնոլոգիան բոլորովին ինքնատիպ է և նմանը չունի աշխարհում, և այն իրականացնելու համար հարկ չի լինի նոր տեխնոլոգիաներ ստեղծել:

 

Ներկայումս ստեղծվել է 8 դյույմ տրամագծով առաջին աշխատանքային օրինակը, որի վրա կտեղավորվի 210 ՄԲ ինֆորմացիա: Նախատեսվում է թողարկել նաև 12 սմ տրամագծով ստանդարտ սկավառակներ և 20-30 սմ տրամագծով կրիչներ:
 

Ուկրաինացի գիտնականները ստեղծել են «հավերժական կրիչներ»