2014թ.-ի ամառն ամենատաքն է լինելու. գիտնականներ

23:22 • 18.02.14

Գերմանացի գիտնականները 2014թ.-ին ողջ աշխարհի մասշտաբով խոստանում են ամենաուժեղ տապը, հրդեհներն ու նույնիսկ երաշտը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:


Գիտնականների խոսքով ջերմության ավետողը Էլ-Նինյո կոչվող բնական երևույթն է: Այն հազվադեպ  է հանդիպում և նրա «գալուստն արձանագրվում է» Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի ջերմաստիճանի զգալի աճով:



Սրան հետևում է քամու ուղղության փոփոխությունը, ինչն էլ իր հերթին որոշ շրջաններում՝ երաշտի, իսկ որոշներում էլ՝ ջրհեղեղների և հորդառատ անձրևների պատճառ է դառնում:


 

2014թ.-ի ամառն ամենատաքն է լինելու. գիտնականներ