Հարավային Կորեայում արյան ճնշումը չափող սարք են ստեղծել, որը կարելի է կրել
Հարավկորեացի մի խումբ գիտնականներ արյան ճնշումը չափող սենսորային սարք են ստեղծել, որը հնարավոր կլինի կրել մարմնի վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Zhelezyaka-ին:
Ըստ սարքի հեղինակների՝ արյան ճնշումը տատանվում է ողջ օրվա ընթացքում և կախված է հանգամանքներից, այդ իսկ պատճառով արյան ճնշման մեկանգամյա կամ առանձին չափումները չեն ներկայացնում ամբողջական պատկերը: Սարքը հնարավորություն կտա երկար ժամանակահատվածում վերահսկել և մոնիտորինգի ենթարկել ճնշումը. այն առաջին հերթին նախատեսված է հիպերտոնիայով տառապող մարդկանց համար:
Սեուլի ազգային համալսարանի, ինչպես նաև Տեջոնի Էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության հետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից ստեղծված այդ սարքերը օգտագործում են էլեկտրակարդիոգրամայի տվյալները:










