Աշխարհի ամենաարագընթաց բեռնատարը՝ 644 կմ/ժամ արագություն և 36000 ձիաուժ զարգացնող շարժիչով (լուսանկարներ, տեսանյութ)
Զինված երեք ռեակտիվ շարժիչներով, որոնք զարգացնում են 644 կմ/ժամ արագություն՝ Peterbilt Semi Shockwave-ը աշխարհի ամենաարագընթաց բեռնատարն է:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ 4 տոննա կշռող ծանրաքարշ հսկան զարգացնում է անհավանական 36 000 ձիաուժ հզորություն և կարող է 400 մետր տարածությունն անցնել ընդամենը 6,5 վայրկյանում:
Բեռնատարի 64-ամյա վարորդն ու տերը հայտնում է, որ այն կարող է արագությամբ գերազանցել ճապոնական ճեպընթաց գնացքին: Բեռնատարը համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես ռեակտիվ ամբողջական չափսերով բեռնատար՝ ունակ զարգացնելու 605 կմ/ժամ արագություն:

















