60 մլն դոլարանոց ինքնաթիռը մեկընդմիշտ կլուծի պատուհանի մոտ նստելու համար վիճող ուղևորների խնդիրը (լուսանկարներ)
Սովորաբար, ինքնաթիռների ուղևորները վիճում են պատուհանի մոտ նստելու և երկնային տեսարանները վայելելու հնարավորության համար, սակայն գերձայնային ինքնաթիռի նոր կոնցեպտը խոստանում է լուծել այս խնդիրը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Spike Aerospace S-512 անձնական ինքնաթիռն ավանդական կլոր պատուհանների փոխարեն ունի հսկայական մեծ պատուհան, որից այն կողմ բացվող գեղեցիկ տեսարանով անարգել կարող են հիանալ բոլոր ուղևորները՝ անկախ զբաղեցրած նստատեղից։
Ենթադրվում է, որ 2 P W JT8D շարժիչով համալրված, 18 ուղևորի համար նախատեսված, 40 մ երկարությամբ ինքնաթիռի ստեղծումը կարժենա 60-80 մլն դոլար։ Ըստ ամենայնի՝ այն վերջնականապես պատրաստ կլինի 2018թ.։
Մասնագետները նշում են, որ նորույթն ի վիճակի կլինի ուղևորներին Նյու Յորքից Լոնդոն հասցնել ընդամենը 3 ժամում։















