Հնդկական ընկերությունը ներկայացրել է ամենաբարակ սմարթֆոնն աշխարհում

21:55 • 19.02.14

Հնդկական Gionee ընկերությունը ներկայացրել է Elife S5.5 սմարթֆոնը՝ նախատեսված չինական շուկայի համար, որն, ըստ ընկերության, աշխարհի ամենաբարակ սմարթֆոնն է:


Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ ընկերության տվյալներին հղումով, հեռախոսի կորպուսի հաստությունը չի գերազանցում 5.5 մմ-ը, ինչի հավաստի լինելու դեպքում այն կգերազանցի ներկայիս ռեկորդակրին՝ 5.75 մմ հաստությամբ Vivo X3 հեռախոսին:


Համեմատության համար նշվում է, որ iPhone 5S-ը 7.6 մմ հաստություն ունի, Galaxy S4-ը՝ 7.9 մմ, իսկ iPad Air-ը՝ 7.5 մմ: Gionee ընկերությունից տեղեկացրել են, որ սմարթֆոնը համալրված է 2300 ամպեր հզորությամբ մարտկոցով, որի շնորհիվ լիցքավորումը հեռախոսին բավարարում է մի ամբողջ օր:


Elife S5.5-ի ներսում տեղադրված է քառամիջուկ պրոցեսոր՝ 1.7 գեգահերց հաճախականությամբ և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Բջջային սարքավորումը համալրված է նաև 5 դյույմ անկյունագծով էկրանով և երկու տեսախցիկներով՝ 13 մեգապիքսել ետևի և 5 մեգապիքսել՝ առջևի մասում: Սմարթֆոնն աշխատում է Android-ի վրա հիմնված Amigo օպերացիոն համակարգով:


Չինաստանում 3G մոդուլով Elife S5.5 հեռախոսը վաճառվում է 370 դոլարով: Ընկերությունից հայտնել են, որ նորույթը կվաճառվի նաև այլ 40 երկրներում:
 

 

 

Հնդկական ընկերությունը ներկայացրել է ամենաբարակ սմարթֆոնն աշխարհում