Nokia-ն գաջեթ է ներկայացրել կորած բանալիներն ու պայուսակները գտնելու համար

16:16 • 19.02.14

Ֆիննական Nokia տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Treasure Tag կոչվող սարքը, որը նախատեսված է կորած իրերը գտնելու համար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, գաջեթի գինը 29.90 դոլար է։ Այն հնարավոր է ամրացնել բանալիներին, պայուսակին կամ էլ դրամապանակին։ Հատուկ հավելվածի միջոցով սարքը միանում է Lumia սմարթֆոններին՝ օգնելով գտնել կորած իրը։

 

Կորած իրը որոնելու ժամանակ գաջեթն ու սմարթֆոնը ձայնային ազդակ են արձակում։ Իսկ հավելվածը դրա գտնվելու վայրը ցույց է տալիս քարտեզի վրա։ Մի Lumia սմարթֆոնին հնարավոր կլինի միաժամանակ միացնել 4 տարբեր Treasure Tag։

 

Սարքի վաճառքը կսկսվի ապրիլին։ Հետագայում կներկայացվեն նաև iOS և Android օպերացիոն համակարգերով գործող սարքի համար տարբերակները։
 

Nokia-ն գաջեթ է ներկայացրել կորած բանալիներն ու պայուսակները գտնելու համար