Apple-ը կրկին ամենաթանկ ընկերությունն է աշխարհում. Brand Finance
Apple-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը։ Համաձայն Brand Finance խորհրդատվական գործակալության վերջին հաշվետվության՝ Apple-ն ամենաթանկն է աշխարհում, գրում է iphones.ru-ն։
Ընկերության արժեքը, ըստ Brand Finance Global 500 վարկանիշային ցուցակի, 104.68 մլրդ դոլար է։ Apple-ին հաջորդում է Samsung ընկերությունը, որի արժեքը 78.75 մլրդ դոլար է։ Apple-ի առաջատարությունը հաստատվում է արդեն 3 տարի։ Առաջին 5-յակը եզրափակում են Google, Microsoft և Verizon ընկերությունները։
Brand Finance-ի աշխատակիցները հատուկ մեթոդներով գնահատում են այս կամ այն բրենդի արժեքը, հայտնիությունը և նրանց ազդեցությունը գնորդների շրջանում։ Apple-ն այս առումով ասոցացվում է արտադրանքի բարձր որակի, ինչպես նաև մշտական նորարարություների հետ։
Ամենաթանկ բրենդների քանակով առաջատար է ԱՄՆ-ն, այնուհետ հաջորդում են Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ-ին բաժին է հասնում 185 բրենդ 500-ից, որոնք ներկայացված են ցուցակում։ Ճապոնիայում ընկերությունների թիվը 42 է։










