Ավելի քան 150 տեսակի նոր կենդանի է հայտնաբերվել բրազիլական Ամազոնիայում

12:55 • 20.02.14

Բրազիլիայի հետազոտական ինստիտուտը, որը զբաղվում է Ամազոնիայի ուսումնասիրությամբ, երեկ հայտնել է կենդանական աշխարհի միաժամանակ 155 նոր տեսակի և 14 նախկինում անհայտ բույսերի հայտնաբերման մասին, գրում է РИА Новости-ն։

 

Ըստ լատինամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ այդ բացահայտումները գիտնականներն արել են վերջին 4 տարվա ընթացքում։ Հայտնաբերվածի մեծ մասը սարդազգիների նոր տեսակներն են, ինչպես նաև ձկները, թռչունները և սողունները։

 

Միակ կաթնասունը փոքր կապիկն է, որը կոչվել է իր բնակության վայրի՝ Ռոնդոնիա բրազիլական նահանգի անունով՝ Mico rondoni։

 

Ավելի քան 150 տեսակի նոր կենդանի է հայտնաբերվել բրազիլական Ամազոնիայում