Գիտնականներն էներգիա արտադրող արհեստական տերև են ստեղծել

15:00 • 20.02.14

Մարդկությունը մշտապես էժան էներգիայի աղբյուրների որոնման մեջ է, սակայն այդ աղբյուրներից ամենաակնհայտն ու խոստումնալիցը ջրածինն է, որից հնարավոր է շրջակա միջավայրի համար անվնաս էներգիա ստանալ։

 

Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այդ գործընթացն ամենևին էլ հեշտ չէ։ Այնուհանդերձ, Արիզոնայի համալսարանի գիտնականներին հաջողվել է ջրածնից էներգիա ստանալու գործընթացը դյուրացնել արհեստական տերևի միջոցով։

 

Այս տարբերակով ստացված էներգիան կարելի է օգտագործել տիեզերանավ լիցքավորելու համար։ Այն նաև պոտենցիալ էներգիայի աղբյուր է ներքին այրման շարժիչների համար։

 


 

Գիտնականներն էներգիա արտադրող արհեստական տերև են ստեղծել