Facebook-ը 19 մլրդ դոլարով գնում է WhatsApp-ը
Facebook-ը գնում է բջջային WhatsApp մեսինջերը՝ 19 մլրդ դոլարով։ Սոցցանցը 4 մլրդ դոլարը վճարելու է կանխիկ, իսկ 12 մլրդը՝ բաժնետոմսների տեսքով, այս մասին տեղեկացնում է vedomosti.ru-ն։
WhatsApp-ի գլխավոր տնօրեն Յան Կումը մտնելու է Facebook-ի տնօրենների խորհուրդ, և այլ հիմնադիրների հետ ստանալու է սոցցանցի արժեթղթերը՝ 3 մլրդ դոլար սահմանափակումով։
Facebook –ը պահպանելու է բրենդն ու չի փոխելու WhatsApp-ի գործառույթները։ Դա սոցցանցի պատմության ամենախոշոր գործարքն է։ Facebook-ի նախորդ ռեկորդային գնումը եղել էր Instagram-ը, երբ սոցցանցը վճարել էր մոտ 1 մլրդ դոլար։
Բացի այդ, WhatsApp-ի գնումը ինտերնետ-շուկայի խոշորագույն գործարքն է՝ 2001թ.-ից ի վեր, երբ հայտարարվել էր հեռահաղորդակցային գիգանտների՝ Time Warner и AOL,-ի «դարի միաձուլման» մասին՝ 124 մլրդ դոլարով։
WhatsApp-ը հիմնադրվել է 2009թ.-ին։ Ի տարբերություն այլ մեսինջերների, այն թույլ է տալիս մեկ տարվա ընթացքում անվճար հաղորդագրություններ ուղարկել՝ ինտերնետի առկայության դեպքում։










