Google Glass ակնոցները կօգտագործվեն նաև երկնքում

12:00 • 20.02.14

Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը մտադիր է այսուհետ հատուկ VIP ուղևորների համար օգտագործել հանրահայտ Google Glass ֆուտուրիստիկ ակնոցները։

 

Ինչպես նշում է Euromag-ը, ընկերությունը ցանկանում է առաջին կարգով թռչող ուղևորների սպասարկումն է՛լ ավելի հարմարավետ դարձնել նորարարական տեխնոլոգիաների միջոցով։

 

Նշվում է, որ Virgin Atlantic-ի ուղեկցորդուհիները կկրեն իրենցից համակարգիչ ներկայացնող ակնոցները, որը հնարավորություն կտա արագ կերպով տեղեկություն ստանալ տվյալ ուղևորի մասին, իսկ տվյալը կպահպանվի նախորդ թռիչքից։

 

Irish Times-ը հավելում է, որ ամեն ուղևորի մասին տեղեկություններն ակնոցները կթարգմանեն ցանկացած լեզվից։ Փաստորեն, Google Glass-ը հնարավորություն կտա հիշել VIP հաճախորդների նախասիրությունները, այդ թվում՝ նաև սննդային։
 

Google Glass ակնոցները կօգտագործվեն նաև երկնքում