ԱՄՆ-ում վաճառքի է հանվել միայն տիրոջ ձեռքերում կրակող «խելացի» ատրճանակ
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել է Armatix iP1 «խելացի» ատրճանակը, որից կարող է օգտվել միայն զենքի տերը։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, նորույթը հնարավոր է օգտագործել միայն հատուկ, ջրակայուն ժամացույցների հետ, որը զենքի տերը մշտապես պետք է կրի ձեռքին։ Ատրճանակը կարելի է օգտագործել այն պարագայում, եթե այն ժամացույցից գտնվում է 38 սմ-ից ոչ ավելի հեռավորության վրա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ժամացույցն ազդակների միջոցով որոշում է կրողի ինքնությունը։ Եվ եթե պարզվում է, որ զենքի տերը չի կրում ժամացույցը, ապա ատրճանակը չի կրակում։
Ամերիկացիների կարծիքով՝ նոր ատրճանակը, որը ստեղծել են գերմանացի մասնագետները, կօգնի հանցավորության դեմ պայքարում՝ կրճատելով հրազենային զենքով կատարված հանցագործությունների թիվը։
Armatix iP1-ն ու դրան կից ժամացույցը հնարավոր է գնել միայն Կալիֆոռնիա նահանգում. դրա գինը մոտ 1.800 դոլար է։
Բացի այդ, նշվում է, որ եթե ատրճանակը թույլ է տալիս կրակել, ապա դրա վրա կանաչ լույս է վառվում, իսկ արգելելու դեպքում՝ կարմիր։ Գողացվելու դեպքում զենքն ավտոմատ կերպով ապաակտիվանում է։










