Օգտատերերը սպառնում են ջնջել WhatsApp-ը` Facebook-ի հետ գործարքի պատճառով

13:00 • 20.02.14

Օգտատերերը սպառնում են հրաժարվել WhatsApp հաղորդագրությունների փոխանցման ծրագրից` Facebook ընկերության հետ գործարքից հետո, հայտնում է The Los Angeles Times-ը:

 

Ծրագրի մի քանի օգտատերեր այս մասին գրառումներ են արել Twitter-ում: Օգտատերերը դժգոհ են օգտատիրական տեղեկատվության նկատմամբ Facebook-ի «ոտնձգությունից», ինչպես նաև` սոցցանցի գովազդային քաղաքականությունից:

Facebook-ում նաև էջ է բացվել` «Խնդրում ենք WhatsApp-ը չկործանել» խորագրով:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը WhatsApp-ը կգնի 19 մլրդ ԱՄՆ դոլարով:
Նմանատիպ արձագանք է եղել նաև այլ խոշոր գործարքների ժամանակ, այդ թվում` Facebook-ի կողմից Instagram ծառայության գնման:
 

Օգտատերերը սպառնում են ջնջել WhatsApp-ը` Facebook-ի հետ գործարքի պատճառով