Samsung-ը ներկայացրել է Galaxy S5-ի վերաբերյալ պաշտոնական տեսանյութ (տեսանյութ)

17:40 • 21.02.14

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը նոր տեսանյութ է ներկայացրել «հաջորդ Galaxy-ի» վերաբերյալ, որը հայտնվել է YouTube-ի Samsung Mobile էջում։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, տեսանյութում ներկայացվում են տարբեր բառեր, որոնց վերևում անընդհատ երևում է 5 թիվը, ինչից կարելի է ենթադրել, որ նորույթը կլինի Samsung Galaxy S5 սմարթֆոնը։

 

Ենթադրվում է, որ հեռախոսը լինելու է ջրակայուն, կունենա ավելի մեծ էկրան ու ավելի որակյալ մարտկոց։ Galaxy S5-ը պաշտոնապես ներկայացվելու է հաջորդ շաբաթ՝ Բարսելոնայում։

 


 

 

Samsung-ը ներկայացրել է Galaxy S5-ի վերաբերյալ պաշտոնական տեսանյութ (տեսանյութ)