Google-ը 3D զգայակներով սմարթֆոն է ներկայացրել
Google ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի նախատիպ, որը թույլ է տալիս օգտատիրոջ շրջակա միջավայրը վերստեղծել 3D քարտեզների միջոցով, հայտնում է BBC-ն:
Սարքի զգայակները թույլ են տալիս 250.000 3D չափումներ կատարել յուրաքանչյուր վայրկյան և թարմացումներ անել իրական ժամանակի ռեժիմում:
Google-ը 200 նախատիպ էր առաջարկել այն դեվելոփերներին, որոնք ցանկանում էին նման հավելյալ ծրագրեր ստեղծել հեռախոսի համար:
Google-ը և իր Technology and Projects բաժինն այս հեռախոսը ստեղծել են որպես Project Tango նախագծի մաս` տարբեր ինստիտուտների հետազոտողների հետ համատեղ:
Project Tango նախագծի նպատակն է տարածության ու շարժման մարդու ընկալմանը համապատասխան արտահայտություն տալ բջջային սարքերում:










