ԱՄՆ-ում Սթիվ Ջոբսի պատկերով նամականիշներ կթողարկվեն

17:46 • 21.02.14

ԱՄՆ-ում նամականիշներ կթողարկվեն՝ նվիրված ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հանգուցյալ համահիմնադիր Սթիվ Ջոբսին։

 

Ինչպես հայտնում է Лента-ն՝ The Washinghton Post-ին հղումով, այս մասին նշվում է ամերիկյան փոստային ծառայության փաստաթղթերից մեկում։

 

Հաղորդվում է, որ Ջոբսի պատկերով նամականիշի թողարկումն արդեն հաստատված է, սակայն դրա վերջնական դիզայնը դեռևս մշակման փուլում է։ Ենթադրվում է, որ այն կներկայացվի 2015թ. (2011թ. մահացած Ջոբսը 2015թ.-ին կդառնար 60 տարեկան)։

 

Բացի Ջոբսից, նույն թվին նամանիշներ կներկայացվեն Էլվիս Փրեսլիի, Ջեյմս Բրաունի, Ինգրիդ Բերգմանի պատկերով։
 

ԱՄՆ-ում Սթիվ Ջոբսի պատկերով նամականիշներ կթողարկվեն