Սենյակի լուսավորությունն ազդում է որոշումների կայացման հարցում

23:24 • 21.02.14

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ սենյակի լուսավորությունն ազդում է մարդու որոշումներ կայացնելու գործընթացի վրա: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Journal of Consumer Psychology-ին:

 

Նրանք պնդում են, որ վառ արհեստական կամ արևային լուսավորությունը նպաստում է այն բանին, որ մարդը էմոցիաների վրա հիմնված ինքնաբուխ որոշումներ կայացնի:

 

Ըստ հետազոտության եզրակացության՝ լուրջ որոշումներ կայացնելուց առաջ պետք է անջատել սենյակի լույսը, կամ պատուհանները փակել անթափանց վարագույրներով:
 

Սենյակի լուսավորությունն ազդում է որոշումների կայացման հարցում