Գիտնականները բացահայտել են Բալթյան ծովի հատակին առաջացող «առեղծվածային» շրջանակների գաղտնիքը

01:25 • 21.02.14

Դանիացի գիտնականները 5 տարվա ուսումնասիրություններից հետո կարողացել են բացատրել Բալթիկ ծովի հատակին ի հայտ եկող առեղծվածային շրջանակների առաջացման գաղտնիքը:


Ինչպես գրում է News.mail.ru-ն՝ Marine Biology-ին հղումով, տվյալ բացահայտումը կատարել են Հարավային Դանիայի համալսարանի և Կոպենհագենի համալսարանի կենսաբանները: Նրանց խոսքով՝ Բալթիկ ծովի ծանծաղուտներում արտասովոր սև շրջանակներն առաջին անգամ նկատել և լուսանակրել են զբոսաշրջիկները 2008-ին, ինչից հետո «կախարդական» շրջանակները դարձել են գիտնականների շրջանում չդադարող բանավեճերի հիմնական առարկան:


Ուսումնասիրության ընթացքում գիտնականները եկել այն համոզման, որ մութ շրջանակների առաջացման իրական պատճառը ծովախոտն է: Ավելի կոշտ բուսականությունն աճում է շրջանակներից դուրս, իսկ ավելի փափուկը՝ շրջանակների ներսում:

 

Շրջանակների մուգ գույնը գիտնականները բացատրում են թունավոր նստվածքի առկայությամբ, որի վրա աճում է խոտածածկը: Գիտնականների կարծիքով տիղմում առկա սուլֆիդները ոչնչացնում են մոլախոտը, երբ այդ գործընթացն ավարտվում է, ծովի հատակին մուգ շրջանակ է առաջանում:


 

Գիտնականները բացահայտել են Բալթյան ծովի հատակին առաջացող «առեղծվածային» շրջանակների գաղտնիքը