Մեքսիկացիները հսկայական սեղան-պլանշետ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկական Ideum ընկերությունը ստեղծել է 1մ անկյունագծով յուրահատուկ պլանշետ, որն իրենից ներկայացնում է հպատախտակով (թաչսքրին) համալրված սեղան։
Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, նորույթը, որը հետագայում կներկայացվի նաև 0.8 մ անկյունագծով տարբերակով, վաճառքում կհայտնվի այս տարի։ Դրա գինը կսկսվի 7.000 դոլարից։
Սեղան-պլանշետն աշխատում է Android Jellybean 4.1 օպերացիոն համակարգով։ Այն համալրված է HD LCD էկրանով, որի ապակին շատ դիմացկուն է ու ջրակայուն։
Սեղան-պլանշետն ունի 3.7 Գհց հաճախականությամբ Intel i7 Quad Core պրոցեսոր, 15 գեգաբայթ հիշողություն։ Հետաքրքիր սարքի միջոցով հնարավոր է խաղեր խաղալ, հավելվածներից օգտվել, կառավարել սմարթֆոնն ու համացանցին միացված այլ սարքեր։














