Նոր սարքը «թարգմանում է» շան հաչոցը (տեսանյութ)

20:14 • 21.02.14

Nordic Society for Invention and Discovery ընկերությունը սարք է նախագծել, որը շան հաչոցը վեր է ածում մարդկային խոսքի:

 

Հեղինակների խոսքով՝ No More Woof կոչվող սարքն առաջինն է իր տեսակի մեջ. այն ականջակալ է, որը ֆիքսում է ընտանի կենդանու ուղեղի ակտիվությունը և արձանագրում, թե ուղեղի որ հատվածից է գալիս ազդանշանը, այնուհետև «թարգմանում է» այն՝ հաչոցը վերածելով խոսքի:

 

Եթե օրինակ շունը քաղց է զգում, ապա ձայնային սինթեզատորը փոխակերպում է այդ միտքը «Ես քաղցած եմ» արտահայտությամբ: Եթե շունն անծանոթ մարդ է տեսնում, ապա սարքն արտաբերում է «ո՞վ ես դու» հարցը:

 

 


 

 

Նոր սարքը «թարգմանում է» շան հաչոցը (տեսանյութ)