Յելոուսթոնյան ազգային պարկում հելիումի հնագույն աղբյուր են հայտնաբերել
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Յելոուսթոնյան ազգային պարկի տարածքում գտնվող տաք ջրերի շրջանում մակերես դուրս եկող հելիում-4-ը հնագույն ծագում ունի:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ Nature ամսագրում հրապարակված գիտական ուսումնասիրությանը հղումով, հելիումի ոչ ռադիոակտիվ իզոտոպը ավելի քան 2.5 մլրդ տարվա ընթացքում կուտակվել է երկրակեղևում և միայն վերջերս է սկսել դուրս գալ երկրի մակերես:
Գիտանականներն այս եզրակացությանն են եկել համեմատելով իզոտոպի կազմավորման արագությունն ու գազում դրա կոնցենտրացիայի տոկոսը, հելիումը հոսում է երկրակեղևի ճեղքերով և դուրս գալիս տաք ջրերի տարածքում:










