Ընտանեկան վեճերը կարող են խոչընդոտել երեխայի ուղեղի զարգացումը

23:51 • 22.02.14

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընտանեկան խնդիրները կարող են բացասաբար ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով MEDdaily-ին:


Արևելյան Անգլիայի համալսարանի դոկտոր Նիկոլաս Վոլշը գիտափորձի արդյունքում ապացուցել է, որ երեխայի մոտ ծնողների հաճախակի վեճերի հետևանքով հետագայում երեխայի մոտ հոգեկան խնդիրներ կարող են առաջանում:


Պրոֆեսոր Վոլշը սկանավորման միջոցով հետևել է, թե ինչպես է ուղեղը աշխատում 17-19 տարեկան դեռահասների մոտ և պարզել, որ 7-ից մինչև 11 տարեկան ժամանակահատվածում ընտանիքում նման խնդիրներ ունեցող դեռահասների մոտ հմտությունների տիրապետման, սթրեսների հաղթահարման և զգայական վերահսկողության համար պատասխանատու ուղեղի հատվածը նկատելիորեն փոքրացել է, իսկ դա կարող է բերել հոգեկան խանգարման:



 

Ընտանեկան վեճերը կարող են խոչընդոտել երեխայի ուղեղի զարգացումը