Ուելսում 5000-ամյա հնագույն անտառ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Ուելսի Կերեդիգոն շրջանում տեղի ունեցած փոթորիկներից ու տեղատարափ անձրևներից հետո, որոնց հետևանով լվացվել են լողափին առկա տորֆի մնացորդները, առաջին անգամ նկատվել են կաղնու և սոճու հին կոճղերը, որոնք մինչ այդ ծածկված էին տորֆի հաստ շերտով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ Ուելսի հնագույն և պատմական հուշարձանների արքայական հանձնաժողովի գիտնականներին հղումով, նոր ի հայտ եկած ծառարմատներն ու կոճղերը կարող են մնացած լինել Բրոնզեդարյան ժամանակաշրջանից: Ուելսը հայտնի է հնագույն հարստությամբ:
Մակընթացության ենթարկված տարածքը գտնվում է ներկայիս Կարդիգան ծովածոցից 30 կմ հեռավորության վրա, որը ժամանակին ծաղկուն տարածաշրջան է եղել: Հնագետների խոսքով՝ իրենք տեղյակ են եղել 5000-ամյա հնագույն անտառի գոյության մասին, որը, սակայն, երբեք չի երևացել:





.jpg)












