Իտալացի դիզայները նոր կոնցեպտային մոդել է նախագծել Bugatti-ի համար (լուսանկարներ)

20:56 • 23.02.14

Իտալացի դիզայներ Ալան Գերցոնիի ստեղծած Bugatti 12.4 Atlantique կոնցեպտային մոդելը հիացնում է շքեղ տեսքով ու հոյակապ կառուցվածքով, գրում է Rbc.ru-ն:


Bugatti ընկերությունը վերջերս մտադրություն էր հայտնել մոտ ապագայում չզբաղվել նոր մոդելի մշակմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրացվել Grand Sport և Grand Sport Vitesse մոդելների բոլոր օրինակները: Սակայն իտալացի դիզայներն արդեն նախագծել է նոր Bugatti-ի ապագա մոդելի տեսքը: Ալան Գերցոնին ստեղծել է Bugatti 12.4 Atlantique վիզուալ կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է դասական դիզայնի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն:

 

Կոնցեպտն ստեղծվել է 1935-ին թողարկված հանրահայտ Type 57SC Atlantic կուպեի մոտիվներով, որից Bugatti 12.4 Atlantique-ը փոխառել է թափքի շրջահոսելի ձևը: Սրահի պատրաստման համար նախատեսվում է կիրառել բարձորակ կաշի, կարմիր փայտ, ալյումինիում և ածխածնային մանրաթել:

 

Դիզայների մտահղացմամբ՝ Bugatti 12.4 Atlantique-ը պետք համալրվի 12 մխոցային 4 լիտր ծավալով երկտուրբո շարժիչով, որը կզարգացնի 650 ձիաուժ հզորություն, ինչպես նաև 200 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով: Երկու շարժիչներն ունակ են 100 կմ/ժամ արագություն զարգացնել 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 350 կմ/ժամ: Դիզայները նոր մոդելը նախագծել է երկու տարբերակով՝ սպորտային և դասական:
 

 

Իտալացի դիզայները նոր կոնցեպտային մոդել է նախագծել Bugatti-ի համար (լուսանկարներ)