ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանը սնուցում է 140 000 տների (լուսանկարներ)

22:46 • 23.02.14

ԱՄՆ-ում փորձում են էկոլոգիական այլընտրանքային տարբերակներ գտնել՝ երկրի ներգետիկ անվտանգությունն ապահովելու համար:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ Կալիֆորնիա և Նևադա նահանգների սահմանում տեղակայված Մոժավե անապատում գտնվող արեգակնային էներգիա արտադրող Ivanpah համակարգը, որը բացվել է ամսվա սկզբին, էկոլոգիական էներգիայով ապահովում է 140 000 տների:


Ներկայում պետական մարմինները հայտարարում են անապատում երկու նոր զանգվածային արևային էներգիա արտադրող կայաններ կառուցելու մասին, ինչը սակայն բարկացրել է բնապահպաններին, ովքեր ահազանգում են տարածաշրջանի էկոհամակարգի վտանգման մասին:


 

 

ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանը սնուցում է 140 000 տների (լուսանկարներ)