Apple-ն աշխատանքի է ընդունել 17-ամյա երիտասարդի, ով կարողանում է կոտրել iOS համակարգը. ԶԼՄ-ներ

15:08 • 24.02.14

Winocm անունով հաքերը, ով հայտնի է դարձել iOS և OS X օպերացիոն համակարգերը հաջողությամբ կոտրելու արդյունքում, Twitter-ում գրել է, որ շուտով կաշխատի Apple ընկերությունում, հայտնում է newsru.com-ը։

 

Իր իրական անունը հաքերը չի նշում, սակայն հայտնի է, որ նա ընդամենը 17 տարեկան է և սովորում է դպրոցում։

 

Ծրագրավորմամբ հետաքրքրվել է 9 տարեկան հասակում և այդ ոլորտում մեծ հաջողությունների է հասել։ Հատկապես հայտնի է դարձել Apple-ի օպերացիոն համակարգերը կոտրելու արդյունքում։

 

Հաքերը նշում է, որ երբեմն ինքը միայնակ անում է այն նույն աշխատանքը, ինչ ընկերությունում անում է ծրագրավորողների մի ամբողջ թիմ։

 

Դեռևս հայտնի չէ, թե ինչ պաշտոն կզբաղեցնի 17-ամյա հաքերը, հավանաբար՝ նա նախ փորձաշրջան կանցնի։ Դրանից են սկսել իրենց աշխատանքն այնպիսի iOS-հաքերներ, ինչպես Հայասը և Նիկոլաս Ալեգրան։

 

Apple-ն աշխատանքի է ընդունել 17-ամյա երիտասարդի, ով կարողանում է կոտրել iOS համակարգը. ԶԼՄ-ներ