Facebook-ը վերանայել է հանգուցյալների էջերի մատչելիությունը
Facebook սոցիալական ցանցը վերանայել է իր նախորդ որոշումը, որի համաձայն միայն ընկերները և ընտանիքի անդամները կարող էին տեսնել իրենց հանգուցյալ հարազատների էջերը, հայտնում է ABC News-ը:
Այժմ Facebook-ը հայտարարել է, որ հանգուցյալ մարդկանց ֆեյսբուքյան էջերը կմնան «այնպես, ինչպես կան». էջերը կտեսնեն բոլոր նրանք, որոնց համար մարդը հասցրել է իր էջը բացել մահանալուց առաջ:
Facebook-ը հայտարարել է, որ այս կերպ ցույց է տալիս կյանքի օրոք մարդու կայացրած ընտրության հանդեպ իր հարգանքը:
Սակայն միևնույն ժամանակ մահացած մարդկանց էջերը կարող են փակվել նրանց ընտանիքի կամ ընկերների պահանջով:










