Ամերիկյան Hennessey Venom-ը արագությամբ գերազանցել է Bugatti Veyron-ին
Ամերիկյան Hennessey Venom GT սուպերքարը Կանավերալ հրվանդանում գտնվող Քենեդու անվան Տիեզերական կենտրոնի թռիչքուղում սերիական մեքենաների արագության նոր ռեկորդ է սահմանել:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ Top Gear-ին հղումով, մեքենան զարգացրել է 435.3 կմ/ժամ արագություն՝ գրեթե 4 կմ/ժամ-ով գերազանցելով նախորդ ռեկորդը, որը 2010-ին սահմանել է 1200 ձիաուժ հզորություն ունեցող Bugatti Veyron Super Sport-ը:
Չնայած այս ձեռքբերմանը՝ Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը չի համաձայնել գրանցել ռեկորդը՝ մեկնաբանելով, որ մեքենան պետք է անցներ մայրուղին՝ երկու ուղղություններով, որից հետո կհաշվարկվեր միջին արագությունը: Սակայն ՆԱՍԱ-ին պատկանող Տիեզերական կենտրոնում թույլ չեն տվել Hennessey-ին անցնել թռիչքուղու հակառակ ուղղությամբ:
Hennessey սուպերքարը զինված է 7 աստիճան 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որը ունի 1244 ձիաուժ հզորություն: Այն մտադիր են թողարկել ընդամենը 29 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 1.2 մլն դոլար:












