McLaren-ը ներկայացրել է իր նոր մոդելը
Համացանցում են հայտնվել McLaren 650S սուպերքարի նոր մոդելի առաջին պաշտոնական լուսանկարները:
Ինչպես գրում է Euromag-ը՝ նորագույն մոդելի թափքի առաջնամասի դիզայնը, որի մշակմամբ McLaren-ի ինժեներներն զբաղվել են «ֆորմուլա-1-ի» չեմպիոն Ջենսոն Բաթոնի հետ համատեղ, պատրաստվել է բրիտանական ընկերության առաջատար P1 մոդելի ոճով:
McLaren 650S-ը զինված է նույն շարժիչով, որը տեղադրված է MP4-12C մոդելում՝ 3.8 լիտր ծավալով V8, որը զարգացնում է 650 ձիաուժ հզորություն:
Մեքենայի նորարար լուծումներից է լուսավորությունը, արգելակման համակարգերը, փոխանցման տուփը, ինչպես նաև աերոդինամիկ համակարգը:
McLaren 650S-ի առաջին հանրային ցուցադրումը տեղի կունենա մարտին կայանալիք Ժնևի ավտոսրահի ժամանակ: Այն կարժենա 240 000 եվրո:










