Բժիշկները ժամանակավորապես դադարեցրել են Միխայիլ Շումախերի թերապիան
Միխայիլ Շումախերի բժիշկները որոշել են ժամանակավորապես դադարեցնել մարզիկի բուժման կուրսը:
Ինչպես գրում է Euromag-ը՝ «Ֆորմուլա-1-ի» յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը աստիճանաբար դուրս է գալիս արհեստական կոմայից: Բժիշկների խոսքով, եթե հիմա դա չարվի, մարզիկի մոտ կարող են բարդություններ առաջանալ առողջության հետ կապված:
Հիշեցնենք, որ Շումախերը վթարի է ենթարկվել դահուկներով սահելիս 2013-ի դեկտեմբերի 29-ին, որից հետո նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Ավտոմրցարշավորդը, ում 45-ամյակը լրացել է հունվարի 3-ին, գտնվում է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցներից մեկում:










