Տիեզերքից ստացված լուսանկարն ի ցույց է դնում Հյուսիսային և Հարավային Կորեաների տարբերությունը՝ տնտեսական առումով
Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները 2014-ի հունվարի 30-ին լուսանկարել են Կորեական թերակղզին՝ գիշերային ժամերին: Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ ի տարբերություն ցերեկը արված պատկերների՝ քաղաքային լույսերը գիշերային ժամերին հարաբերականորեն ցույց են տալիս քաղաքների տնտեսական կարևորությունը:
Լուսանկարում Հյուսիսային Կորեան գրեթե ամբողջովին մթության մեջ է գտնվում՝ Հարավային Կորեայի և Չինաստանի հետ համեմատ: Ըստ հեղինակի՝ մթության մեջ երևացող երկիրն ասես ջրային տարածության մի մասը լինի, որը միանում է Ճապոնական ծովին: Նա համեմատություն է անցկացնում. Հս. Կորեայի մայրաքաղաք Փհենյանում երևացող լույսը, չնայած իր 3.26 մլն բնակչությանը, հավասարազոր է Հարավային Կորեայի ամենափոքր քաղաքներից առկայծող լույսին:











