Windows 8-ը կհարմարեցվի ոչ սենսորային սարքերի համար
Microsoft կորպորացիան Windows 8-ի մեջ փոփոխություններ կանի, որոնք կհեշտացնեն առանց սենսորային էկրանի սարքերի օպերացիոն համակարգի հետ փոխազդեցությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Microsoft-ի բլոգին:
Windows 8-ի առաջադրանքի ցուցակում կհայտնվեն նոր ֆունկցիաներ. դրանց շնորհիվ հնարավոր կլինի միացնել Metro-ծրագրերը և տեղաշարժվել ծրագրերում:
Windows 8-ի «Սկիզբ» էկրանին կհայտնվեն «Սնուցում», «Որոնում» և «Կարգավորումներ» կոճակները:
Microsoft-ը նաև կիջեցնի Windows 8-ի համակարգային պահանջները: Համակարգը հնարավոր կլինի տեղադրել սարքերում, որոնք ունեն մեկ գիգաբայթ օպերատիվ հիշողություն և սկավառակում 16 գիգաբայթ ազատ տեղ:
Bloomberg գործակալությունը՝ անանուն աղբյուրներին հղումով, հաղորդում է, որ Microsoft-ը կիջեցնի Windows 8-ի լիցենզիաների գինը համակարգիչների որոշ արտադրողների համար:
Microsoft-ի հայտարարած նորարարությունները Windows 8-ում կհայտնվեն հաջորդ թարմացման ժամանակ: Թարմացումը, որը հայտնի է Update 1 կոդային անվանումով, նշանակված է 2014 թվականի գարնանը: Առավել հստակ ամսաթիվ հայտնի չէ:










