ԱՄՆ-ն կուժեղացնի մյուս երկրների արբանյակների հանդեպ հսկողությունը
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը բացահայտել են «հարևանային հսկողություն» ծրագրի մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Ամերիկյան ռազմաօդային ծառայության տիեզերական հրամանատարության ղեկավար Ուիլյամ Շելթոնը հայտարարել է, որ այս տարի Պենտագոնը մտադիր է մի քանի արբանյակ ուղարկել ուղեծիր, որպեսզի վերահսկեն այլ երկրների տիեզերանավերը և հետևեն տիեզերքում թռչող բեկորներին:
ԱՄՆ ռազմաօդային ծառայությունը բացահայտել է գեոսինխրոնային տարածության իրավիճակի հսկողության ծրագրի գաղտնիքիները: Ծրագիրը կաշխատի գետնին տեղադրված ռադարների և աստղադիտակների օգնությամբ:










