Disney-ը բջջային հավելված է թողարկել, որի միջոցով հնարավոր է 400 ֆիլմ ներբեռնել
Walt Disney ընկերությունն այսօր գործարկել է Disney Movies Anywhere բջջային հավելվածը, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի համար:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ TNW-ին հղումով, նոր հավելվածի միջոցով հնարավոր է շուրջ 400 ֆիլմ ներբեռնել Disney-ից, Pixar-ից և Marvel-ից, այդ թվում նաև՝ վերջերս նկարահանված կինոնկարները:
Disney Movies Anywhere հավելվածն աշխատում է iPhone, iPad, iPod Touch և Apple TV սարքավորումներում:










