Facebook-ը կփակի սեփական փոստային ծառայությունը

12:12 • 25.02.14

Facebook սոցիալական ցանցը կհրաժարվի էլեկտրոնային փոստի սեփական ծառայությունից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Verge-ին:

 

Սոցցանցի օգտատերերը սկսել են ծանուցումներ ստանալ @facebook.com-ով փոստային հասցեների փակվելու մասին: Այդ հասցեներին ուղարկված նամակներն այժմ ավտոմատ կերպով ուղարկվում են օգտատիրոջ հիմնական e-mail հասցեին, որը նշվում է Facebook մուտք գործելու ժամանակ: Եթե օգտատերը չի նշել գրանցվելու ժամանակ էլեկտրոնային հասցե և սոցցանց մտնելու համար գրում է հեռախոսային համարը, վերահղումների համակարգը չի աշխատում:

 

Facebook-ում հաստատել են փոստային ծառայության աստիճանական փակման մասին պլանները: Վերջնականորեն @facebook.com-ով էլեկտրոնային փոստային հասցեները կհեռացվեն մարտին: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ծառայությունը որոշվել է փակել դրա ոչ հեղինակավոր լինելու պատճառով: «Մարդկանց մեծ մասը չէր օգտվում իրենց @facebook.com հասցեներից»,- հայտնել են սոցցանցից:

 

Facebook-ը կփակի սեփական փոստային ծառայությունը