Դանիացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոքր գալակտիկաները ևս կարող են միավորվել

08:43 • 25.02.14

Դանիացի աստղագետներն ուսումնասիրել են Անդրոմեդ գալակտիկայի արբանյակի՝ Անդրոմեդ-II գաճաճ գալակտիկայի աստղերի շարժը և եկել են այն եզրակացության, որ այդ գալակտիկան գոյացել է երկու գաճաճ գալակտիկաների միավորման հետևանքով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Nature ամսագրին:

 

Նախկինում հասկանալի չէր, թե կոնկրետ ինչ չափերի գալակտիկաների դեպքում կարող է նման միավորում տեղի ունենալ: Մասնավորապես, գիտնականները կարծում էին, որ դա կարող է տեղի ունենալ միայն մեծ գալակտիկաների դեպքում:

 

Այնուամենայնիվ, այս բացահայտումը ցույց է տվել, որ նման սցենարով զարգացում կարող է տեղի ունենալ նաև փոքր գալակտիկաների դեպքում:
 

Դանիացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոքր գալակտիկաները ևս կարող են միավորվել