LG-ն ներկայացրել է F70 բյուջետային սմարթֆոնը
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը Բարսելոնայում ընթացող Mobile World Congress համաժողովի շրջանակներում ներկայացրել է F70 բյուջետային սմարթֆոնը, որն ունի 4.5 դյույմանոց էկրան։
Ինչպես նշում է Газета-ն, նորույթը համալրված է քառամիջուկ պրոցեսորով, 1 գիգաբայթ ներքին, 4 գիգաբայթ ներդրված հիշողությամբ։
Հեռախոսն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ, Android 4.4 KitKat օպերացիոն համակարգ։ F70-ը համալրված է Knock Code գործառույթով, որը KnockON-ի թարմացված տարբերակն է։
Բացի այս սմարթֆոնից, LG-ն Բարսելոնայում ներկայացրել է LG G2 mini-ի նոր տարբերակն ու ևս 3 հեռախոս։










