Ամերիկացի թյուներները որոշել են Nissan GT-R-ը վերածել կաբրիոլետի (լուսանկարներ)
Ամերիկյան թյունինգային NCE ընկերությունը (Newport Convertible Engineering) ներկայացրել է Nissan-ի GT-R մոդելի վերամշակված տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ փոփոխությունների մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հրապարակված նկարներից դատելով՝ կարելի ենթադրել, որ ընկերությունը կաբրիոլետի դիզայնի մի քանի տարբերակ է մշակել:
Nissan GT-R լիաքարշակ սուպերքարը զինված է 6 մխոցային 3.8 լիտր ծավալով երկտուրբո շարժիչով, որն ունի ավտոմատ փոխանցման տուփ և կարող է զարգացնել 550 ձիաուժ հզորություն: Մեքենան 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժամ:
NCE ընկերությունն առաջարկում է ստեղծել նաև Toyota Prius, Porsche Cayenne, Range Rover, Mercedes-Benz G-Class, Chevrolet Camaro և Jaguar XJ մոդելների բացվող թափքով տարբերակները:























