Ըստ շվեդ գիտնականների՝ օրգանական սնունդն ավելի համեղ է թվում

00:57 • 25.02.14

Շվեդ գիտնականների փորձագիտական տվյալների համաձայն՝ մարդիկ սնունդն ավելի համեղ են համարում, երբ կարծում են, որ այն օրգանական է: Այս մասին հաղորդում՝ Росбалт.ru-ն հղում կատարելով Kedem-ին:

 

Գիտնականները փորձի ընթացքում մարդկանց 2 գավաթ սովորական սուրճ են տվել, սակայն մասնակիցներին ասել են, որ դրանցից մեկն է օրգանական:

 

Չնայած այն հանգամանքին, որ 2 գավաթում էլ նույն սուրճն է եղել, փորձի մասնակիցները ասել են, որ «օրգանական» սուրճն ավելի համեղ էր:

 

Այսպիսով՝ էկո-մակնշումը մարդկանց մոտ ոչ միայն թանկ գին վճարելու պատրաստակամություն է առաջացնում, այլև ազդում է համի ընկալման վրա:
 

Ըստ շվեդ գիտնականների՝ օրգանական սնունդն ավելի համեղ է թվում