Տաջիկստանը սեփական սոցցանցն է ստեղծել

14:09 • 25.02.14

Տաջիկստանում հայտնվել է ազգային սոցիալական ցանցը՝ parta.tj, որտեղ կարող են գրանցվել միայն Տաջիկստանի բնակիչները, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Parta.tj-ն ունիվերսալ միջոց է շփվելու, ընկերներին և համադասարանցիներին գտնելու համար»,-ասված է սոցցանցի հիմնական էջում։


Նոր սոցցանցում արդեն 800 մարդ է գրանցված։ Նշվում է, որ որպես գրանցման վայր հնարավոր է նշել միայն Տաջիկստանի բնակավայրերը։

 

Արտաքնապես կայքը հիշեցնում է միաժամանակ թե՛ Facebook-ը, թե՛ Odnoklassniki-ն։

 

Տաջիկ ինտերնետ օգտագործողները թերահավատորեն են մոտենում նոր սոցցանցի հայտնվելուն, քանի որ նրանք արդեն ունեն իրենց սիրելի սոցցանցերն ու պատճառ չեն տեսնում բոլորին անհայտ parta.tj կայքում գրանցվելու համար։

Տաջիկստանի իշխանությունները բազմիցս արգելափակել են Facebook-ը և հայտարարել սեփական սոցցանցը ստեղծելու մտադրության մասին։

 

Տաջիկստանը սեփական սոցցանցն է ստեղծել