Չինացիները ռոբոտ են ստեղծել, որը Flappy Bird է խաղում (տեսանյութ)

16:16 • 25.02.14

Չինացի ծրագրավորողներ Լյու Յանը և Շի Սյուեկունը ռոբոտ են հավաքել, որը Flappy Bird է խաղում: Flappy Bird Bot անվանումը ստացած սարքի ստեղծողները ներկայացրել են այն իրենց կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Ռոբոտը բաղկացած է երեք հիմնական մասերից: Առաջինը պատասխանատու է ճանաչման համար: Դրա մեջ են մտնում վեբ-տեսախցիկը և հատուկ մշակված ծրագրային ապահովումը: Երկրորդ մասը, որտեղ ներգրավված է ռոբոտացված սարքերի ստեղծման համար օգտագործվող Arduino պլատֆորմը, վերահսկում է շարժումները: Երրորդ մասը՝ «ձեռքը» սեղմում է էկրանի վրա և ղեկավարում թռչնին:

 

Ռոբոտի մշակման համար պահանջվել է չորս օր: Սարքին նվիրված տեսանյութում ցույց է տրված, որ այն ունակ է Flappy Bird-ում հավաքել 150-ից ավելի միավոր: Արդյոք Flappy Bird Bot-ի ստեղծողները պատրաստվում են որևէ կերպ օգտագործել այն պրակտիկայում, չի հստակեցվում:

 

Flappy Bird խաղում պետք է էկրանին սեղմելու միջոցով ղեկավարել թռչնին, որը թռչում է կանաչ խողովակների անվերջ շարքերի միջով: Հենց թռչունը բախվում է խողովակներից մեկին, խաղն ավարտվում է:

Չինացիները ռոբոտ են ստեղծել, որը Flappy Bird է խաղում (տեսանյութ)